ԱՄՆ-ը չի բացառում ԿԺԴՀ-ի նկատմամբ ուժի կիրառումը


14:49 , 17 մարտ, 2017

 ԱՄՆ-ը չի բացառում ԿԺԴՀ-ի նկատմամբ ուժի կիրառումըYerkir.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ բոլոր տարբերակները, այդ թվում` ռազմական լուծումը, հրատապ են մնում ԱՄՆ-ի համար ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը լուծելու հարցում. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավար Յուն Բեն Սեի հետ բանակցությունների արդյունքում:

Պետքարտուղարը նշել է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ, այսպես կոչված, ռազմավարական համբերությունը սպառված է: