13:52 , 17 մարտ, 2017
Artsakhpress.am-ը գրում է.
ՌԴ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ծնունդով Բաքվից կնոջ նկատմամբ:
Այդ մասին տեղեկությունը տեղադրված է Ինտերպոլի կայքում. հայտնում է АПА-ն:
Նշվում է, որ 1992 թվականին ծնված Սիիմաթ Բաբաևան ծնվել է Բաքու քաղաքում: Նա մեղադրվում է Ռուսաստանում անօրինական զինված խմբավորման կազմում գործունեություն վարելու մեջ:
Իրավապահ մարմինները նրա ձերբակալության համար դիմել են Ինտերպոլ: