Էրդողանն ու Թրամփը կհանդիպեն


12:54 , 17 մարտ, 2017

168.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16­-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո կհանդիպեն: Այս մասին հայտնել է HaberTurk­-ի հաղորդմանը մասնակցող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Եթե որևէ արտառոց դեպք չպատահի` Էրդողանի և Թրամփի դեմ առ դեմ հանդիպումը տեղի կունենա սահմանադրական հանրաքվեից հետո»,­-ասել է արտգործնախարարը:
Նա հայտնել է նաև, որ մարտի 30-­ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կայցելի Թուրքիա: