12:38 , 17 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Ռուսաստանի ներկայացուցիչները ծրագրում են Անկարայում հանդիպում ունենալ սիրիական զինված ընդդիմության հետ. հայտնում է РИА Новости-ն` Մոսկվայում ռազմա-դիվանագիտական աղբյուրին հղումով:
Աղբյուրի խոսքով` այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև Սիրիայի հարցով ապրիլի կեսերին կայանալիք փորձագիտական բանակցություններից առաջ:
Մարտի 14-15-ը Աստանայում կայացել է Սիրիայի հարցով բանակցությունների երրորդ փուլը, որին սիրիական զինված ընդդիմությունը չի մասնակցել: