12:16 , 17 մարտ, 2017
Armsport.am-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա այսօր ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում (Նիոն, Շվեյցարիա) և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:
Հիշեցնենք՝ ՉԼ-ի 1/4 եզրափակչում են «Ատլետիկոն» (Իսպանիա), «Բավարիան» (Գերմանիա), «Բարսելոնան» (Իսպանիա), Դորտմունդի «Բորուսիան» (Գերմանիա), «Լեսթեր Սիթին» (Անգլիա), «Մոնակոն» (Ֆրանսիա), «Ռեալը» (Իսպանիա) և «Յուվենտուսը» (Իտալիա):
Քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 11-ին և 12-ին, իսկ պատասխանները՝ ապրիլի 18-ին և 19-ին:
Եզրափակիչ հանդիպումը կանցկացվի հունիսի 3-ին Քարդիֆում: