10:30 , 17 մարտ, 2017
Newmag.am-ը գրում է.
Ամբողջ աշխարհով շրջել երազում են բոլորը, սակայն ճանապարհորդությունը այն հաճույքներից է, որի համար հարկավոր է վճարել և երբեմն ոչ այնքան մատչելի գին: Մարդկանց մեծ մասը իրենց կյանքի ընթացքում ճանապարհորդում են խիստ հազվադեպ: Բայց բարեբախտաբար գոյություն ունեն միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս, ըստ էության, միանգամայն անվճար ճամփորդել այլ երկրներ, պարզապես այդ տարբերակների մասին գիտեն շատ քչերը:
1. ՔԱՈՒՉՍԵՐՖԻՆԳ (Couchsurfing)
Համաշխարհային կազմակերպություն, որ միավորում է 246 երկրներում ապրող ավելի քան 6 միլիոն մարդու, ովքեր ճանապարհորդությունների ընթացքում անվճար հյուրընկալում են միմյանց (երբեմն հյուրընկալվողի հետ նախապես պայմանավորվում են, որ նա պետք է վճարի ուտելիքի կամ այլ ծախսերը) կամ կազմակերպում համատեղ ճանապարհորդություն։ ՔաուչՍերֆինգը խթանում է տարբեր մշակույթների պատկանող մարդկանց շփումը մտերմիկ միջավայրում, փորձի փոխանակումը, նորի ճանաչումը և այլն։ Հարկավոր է պարզապես ընտրել այն քաղաքը, որ ցանկանում եք ուղևորվել, և կապ հաստատել կայքում գրանցված այն օգտատերերի հետ, ովքեր ապրում են այդ քաղաքում:
2. ՕԳՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ (Help Exchange)
Այս ծրագրի շնորհիվ կարելի է բավական երկար ժամանակ ապահովել ինքներդ ձեզ սնունդով ու բնակության վայրով, իսկ փոխարենը հարկավոր է միայն մի քիչ աշխատել: Որպես կանոն դա ոչ այնքան բարդ աշխատանք է՝ օրական մի քանի ժամով: Հարկավոր է միայն ընտրել աշխատանք՝ ըստ ձեր ճաշակի, և պատրաստվել ճամփորդության:
3. ՄԻԱՑԻՐ ԹԻՄԻՆ (Find a Crew, Vagabond Sailing)
Այս ռեսուրսները կօգնեն նրանց, ովքեր ցանկանում են ծովային ճանապարհորդությունների մեկնել: Կարևորը ծովային հիվանդությամբ չտառապելը և նավի անձնակազմին ինչոր բանով օգտակար լինելն է: Եթե անգամ նավաստու հմտություններ չունեք, բայց ձեր ուսերին գլուխ ունեք, ապա ձեզ համար աշխատանք անպայման կգտնվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ