Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
09:40 , 17 մարտ, 2017
Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: