«Աշխարհում ցանկացած ֆուտբոլիստ գիտի՝ ով է Միկին». Սմոլինգը՝ Մխիթարյանի մասին


06:32 , 17 մարտ, 2017

168.am-ը գրում է․

Image result

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է խոսել Հենրիխի թիմակից Քրիս Սմոլինգը:

Անգլիական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Սմոլիգնը գովասանքի խոսքեր է հղել Մխիթարյանին: Ըստ Սմոլինգի՝ Հենրիխը չափազանց լավ ֆուտբոլիստ է, սակայն շատ անկանխատեսելի է:

«Աշխարհում ցանկացած ֆուտբոլիստ գիտի՝ ով է Միկին: Սակայն մեկ այլ բան է նրա հետ խաղալը: Ես շատ բախտավոր եմ, որ խաղում եմ նրա հետ, այլ ոչ նրա դեմ»,- նշել է Սմոլինգը:

Սմոլինգը նշել է նաև, որ Մխիթարյանը միշտ մեկ քայլ առաջ է մտածում: Մանչեսթերյան ակումբի պաշտպանին հատկապես զարմացրել է Մխիթարյանի արագությունը թե՛ գնդակով և թե՛ առանց գնդակի: Քրիսը նշել է, որ Մխիթարյանը մեծագույն ֆուտբոլիստ է և մեծ արժեք ունի թիմի համար: