Ֆրանսիան միացել է Airbus-ում կոռուպցիայի հետաքննությանը


02:50 , 17 մարտ, 2017

Image resultՖրանսիական ֆինանսական դատախազությունը Airbus Group-ի նկատմամբ հետաքննության գործով միացել է իրենց բրիտանական գործընկերներին, հայտնում է RIA Novosti-ն:

2016 թվականի օգոստոսին մեծ չափերի կոռուպցիայի դեմ պայքարի բրիտանական բյուրոն Airbus Group-ին տեղեկացրել է խարդախության մեջ մեղադրանքով քրեական հետաքննություն սկսելու մասին` քաղաքացիական ավիացիայում կաշառակերության և կոռուպցիայի ոլորտներում:

«Ֆրանսիական իշխանությունները նույնպես նախնական հետաքննություն են սկսել այդ գործով, որն այժմ համակարգված տարվում է երկու երկրների ներկայացուցիչների կողմից»,- ասված է եվրոպական ավիակոնցեռնի կոմյունիկեում, որը հաստատել է այն: