Քենդալ Ջենների առանձնատնից 200 000 դոլար արժողությամբ զարդեր են գողացել


00:06 , 17 մարտ, 2017

 Լոս Անջելեսում Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ սուպերմոդել Քենդալ Ջենների առանձնատնից 200 հազար արժողությամբ զարդեր են գողացել՝ տեղեկացնում է TMZ-ը:
 Նշվում է, որ հանցագործության պահին մոդելը գտնվել է տանը և կասկածելի ձայներ լսելով՝ զանգահարել է ոստիկանություն: Նա հայտնաբերել է, որ իր ննջարանից անհետացել են մի քանի թանկարժեք զարդեր: Դեպքի վայր ժամանած իրավապահները գողության հետքեր չեն հայտնաբերել: Առայժմ գործով կասկածյալներ չկան:

Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: