Google-ը ստեղծել է երեխաների հեռախոսների վրա վերահսկման ծառայություն


21:32 , 16 մարտ, 2017

  Google ընկերությունը հայտարարել է Family Link նոր ծրագրի թողարկման մասին, որի օգնությամբ ծնողները կարող են 13 տարեկանից փոքր իրենց երեխաների համար Google-ում ստեղծել հաշիվներ, հայտնում է hyser.com.ua-ը:
 Այդ հաշիվները կլինեն ծնողների լիարժեք վերահսկողության տակ: Նրանք կկարողանան հետևել թե ինչպիսի ծրագրեր են օգտագործում իրենց երեխաները, իմանալ բջջային սարքերի օգտագործման տևողությունը, կարգավորել Google-ում «անվտանգ որոնումը»:
 Այժմ Family Link-ը գտնվում է փորձարկման փուլում և գործում է միայն ԱՄՆ-ում: