Որևէ ժողովրդի հետ պատրաստ չենք մեր ազգային արժանապատվության պատվին հարաբերություններ կարգավորել. Էդուարդ Շարմազանով


21:50 , 16 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են բոլոր ոլորտներում. այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
 Վերջինս նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցով կատարած այցից մանրամասներ, դրա արդյունքները, որտեղ տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ:
 «Մենք արձանագրում ենք, որ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղություններով, կա մեծ ներուժ շարունակելու այդ հարաբերությունները՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում: Տարածաշրջանային զարգացումների հետ կապված կա փոխըմբռնում: Դուք տեսաք, որ երկու երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ անթույլատրելի էր համարվում խնդրի ռազմակարական լուծումը: Բնականաբար, ևս մեկ անգամ ՌԴ և ՀՀ նախագահների կողմից շեշտվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասաց Շարմազանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: