«Հաց բերողի» մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Սոնա Տռուզյան
21:24 , 16 մարտ, 2017
Aysor.am-ը գրում է.
Քննչական կոմիտեն դատաբժշկական փորձաքննություն է նշանակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար, Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Նրա խոսքով, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է սկսվել։Այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում է քննիչը։