Մերձավոր Արևելքը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի, այլև՝ ամբողջ աշխարհի համար, որովհետև այս խաչմերուկում են հատվում խոշոր խաղացողների շահերը. Վ. Նաումկին


21:06 , 16 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն անկանխատեսելի է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինը:
 Վերջինս նշեց, որ Մերձավոր Արևելքի ներկայիս դրությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի համար, որովհետև այս խաչմերուկում են հատվում խոշոր խաղացողների հետաքրքրությունները:
 «Սիրիայում, օրինակ, այդ խոշոր խաղացողների հետաքրքրությունները, շահերը բախվեցին, ուստի իրավիճակը սրվեց: Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, այսպես ասած, մայր մտան՝ տեսեք, թե որքան մարդ մահացավ այս ընթացքում, ինչքան զոհեր եղան: Միայն պաշտոնական թվերն արդեն սարսափելի են: Եգիպտոսը գուցե փոքր-ինչ հաղթահարեց պատերազմը, բայց տնտեսական շատ վատ իրավիճակում է»,- ասաց Նաումկինը՝ նշելով, որ պետք չէ մոռանալ նաև Լիբիայի, Եմենի մասին, որոնք ևս քաոսի են մատնված, բայց Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով ստվերվում են:
 Նշենք, որ 2011թ.-ի այս օրը՝ մարտի 11-ին, սկսվեց Սիրիայի պատերազմը: Երեք պետությունների կողմից (Թուրքիայի, Ռուսաստանի և Իրան) ստեղծվեց բանակցային ֆորմատ՝ հարցը քննարկելու համար: Աստանայում տեղի ունեցած ամփոփիչ կոմյունիկեի ժամանակ կառավարության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների ժամանակ ներկայացվել էր հաշտեցման երաշխավոր: Մարտի 7-20-ը Սիրիայի կառավարական ուժերի և զինյալների միջև հաստատվեց հրադադար, բայց տեղ-տեղ լարվածությունը շարունակվում է պահպանվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: