Արդյո՞ք խալ ունեք այս մասերում. դրանք շատ բաներ կպատմեն Ձեզ մասին


22:30 , 16 մարտ, 2017

Դեմքի կամ մարմնի այլ երևացող տեղերում գտնվող վառ խալերը ուշադրություն են գրավում և նույնիսկ առանց բառերի կարող են շատ բաներ պատմել մարդու մասին։

BlogNews-ը պարզել է, թե ինչ են նշանակում մարմնի տարբեր մասերում գտնվող խալերը

Քունքի վրա


Քունքի վրա խալ ունեցող մարդիկ հսկայական հնարավորություն և հակվածություն ունեն ճանապարհորդելու։

Հոնքերի արանքում


Այսպիսի խալը խոսում է կարիերայի մասին։ Թե ինչքան արագ կլինի կարիերայի աճը, կախված է Ձեզանից, սակայն դուք ունեք բոլոր նախապայմանները։

Հոնքի տակ


Եթե դուք հոնքի տակ խալ ունեք, ապա հավանաբար կարողանում եք արագ ադապտացվել և լեզու գտնել մնացած մարդկանց հետ։ Այդ ունակության շնորհիվ դուք կարողանում եք Ձեզ վրա վերցնել առաջնորդի դերը և դառնալ բոլորի ամենավստահված մարդկանցից մեկը։

Շուրթի մոտ


Այսպիսի խալով մարդիկ բավականին գրավիչ և շփվող են։ Որպես կանոն՝ նրանք հայտնի են դպրոցում և մյուս ընկերական շրջապատներում։

Այտոսկրի վրա


Այսպիսի խալը սովորաբար նշանակում է, որ մարդը հզոր անհատականություն ունի և կարող է ղեկավարել բոլորին։ Այսպիսի խալ ունեցողները շատ հաճախ հասնում են աննկարագրելի բարձրունքների։

Ձեռքի մեջ


Ձեռքի մեջ խալ ունեն այն մարդիկ, ովքեր հակված են ստաբիլության։ Այդ մարդիկ սովորաբար ֆինանսական խնդիրներ չեն ունենում և լավ են պատկերացնում ընդհանուր տնտեսության աշխատանքը։

Ոտքի տակ


Այսպիսի խալ ունեցող մարդիկ սովորաբար սիրում են ճանապարհորդել և արկածներ ունենալ։ Այդ մարդիկ հայտնի են և շատ հեշտությամբ գրավում են մնացածին։