Մեծ Բրիտանիայի թագուհին հաստատել է ԵՄ-ից դուրս գալու մասին օրենքը


18:42 , 16 մարտ, 2017

 Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդ պաշտոնապես հաստատել է օրենքը, որը երկրի վարչապետ Թերեզա Մեյին թույլ է տալիս սկսել երկիրը Եվրամիությունից դուրս բերելու գործընթացը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ:

Գործակալության փոխանցմամբ՝ այսուհետ կառավարության ղեկավարը կարող է ցանկացած պահի բանակցություններ սկսել երկիրը ԵՄ-ից դուրս բերելու հստակ պայմանների հարցով: Ամենայն հավանականությամբ, բանակցությունները կմեկնարկեն մարտի վերջին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը համապատասխան օրինագիծը հաստատել է մարտի 14-ին: