ԱՄՀ-ի փարիզյան գրասենյակի դեմ հարձակումն ահաբեկչություն է. Օլանդ


18:12 , 16 մարտ, 2017

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչություն է անվանել Փարիզի Արժույթի միջազգային հիմնադրամի շտաբ-գրասենյակում տեղի պայթյունը, հաղորդում է BFM TV-ն:

«Սա ահաբեկչություն է, այլ խոսք ուղղակի չկա»,-հայտարարել է Օլանդը:

ԱՄՀ-ի ղեկավար Կրիստին Լագարդը ևս դատապարտել է «բռնության այս գործողությունը», որը կատարվել է կազմակերպության դեմ: Վերջին տվյալներով՝ գրասենյակում պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պատճառով, որը հայտնաբերվել է ծանրոցում: