ՀՀ քաղաքացիների աշխատանքը ԵՏՄ-ում կարող է որպես ստաժ համարվել արդեն 2017-ից


19:50 , 16 մարտ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 ԵՏՄ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագիրը կարող է ընդունվել արդեն 2017-ին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
 ԵՏՄ պետություններում ավարտվում է միավորման անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի քննարկումը: Երբ փաստաթուղթն ուժի մեջ մտնի, ԵՏՄ քաղաքացիների աշխատանքը ՌԴ-ում, Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում կհամարվի օրինական աշխատանքային ստաժ և նրանք կկարողանան լիարժեք կենսաթոշակ ստանալ հայրենիքում:
 Այդ պայմանագրի շնորհիվ, ըստ ԵՏՄ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության գծով կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմենովի, գործի կդրվի ԵՏՄ աշխատանքի ընդհանուր շուկայի վերջին տարրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։