«Ադրբեջանի պարտությունը, Հայաստանի հաղթանակը»՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում


17:48 , 16 մարտ, 2017
Panorama.am-ը գրում է.
 «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում կազմակերպվել էր քննարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ, ով ներկայացրեց Եվրոպական դատարանում Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված գործերի շուրջ վերջին զարգացումները:
 Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մարտի 8-ին տեղի էր ունեցել  «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների  կատարման վերաբերյալ քննարկումը։ Վերոնշյալ  գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել էին 2015թ․-ի հունիսին։
 Գևորգ Կոստանյանն ասաց, որ հարցը մտել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի դաշտ 2015 թվականին, սակայն ոչ Հայաստանին, ոչ Ադերբեջանին ձեռնտու չէր, որպեսզի հարցն արագ լուծվեր:
 «Մենք ասում  էինք, որ փախստականների հարցը Մինսկի խմբի ձևաչափի հարց է, երբ որ նախարարների կոմիտեն կամ որևէ այլ մարմին մտնի այս պրոցեսի մեջ, դիսբալանս է առաջանալու, ինչը վտանգ էր բանակցային գործընթացի համար: Իսկ Նախարարների կոմիտեն հետևյալ մոտեցումն ուներ՝ դասական իմաստով մարդու իրավունքի հարց է, քաղաքականության հետ կապ չունի, հետևաբար քննարկելու են: 2016-ին նոյեմբերին Ադրբեջանը մեզ համար անսպասելիորեն պնդեց, որ հարցը մտնի օրակարգ: Արդյունքում երկու հարցն էլ մտավ օրակարգ, քննարկվեց մարտի 7-9-ի նստաշրջանի ընթացքում»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։