Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ-ից կմասնակցի ավելի քան 160 դիտորդ


20:26 , 16 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանում խորհդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնել: Ինչպես տեղեկացրեցին ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբից, ընտրությունների մշտադիտարկման շրջանակում ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին հանդիպել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Հանդիպմանը հայկական կողմը տեղեկացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեության սկզբունքների մասին:
 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, և նշել են, որ դրանք համապատասխանում են ժողովրդավարական սկզբունքներին և ուղղված են ընտրողների վստահության բարձրացմանը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։