Պայթյուն՝ ԱՄՀ-ի փարիզյան գրասենյակում


17:24 , 16 մարտ, 2017

 Փարիզում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակում, պայթյուն է տեղի ունեցել ծրարը բացելուց հետո: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրին, պայթյունի հետևանքով տուժել է մեկ մարդ:
 BFMTV-ի տեղեկատվության համաձայն՝ տուժածը 66-ամյա տղամարդ է: Շենքը, որում տեղակայված է գրասենյակը, չի վնասվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցներ:
 Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆհանգ Շոյբլեն փոստով փաթեթ է ստացել, որում պայթուցիկ է եղել: