Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վստահորեն վերադառնում են նորմալ հուն. Պուտին


17:06 , 16 մարտ, 2017
 Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վստահորեն վերադառնում են նորմալ հուն. Պուտին

Yerkir.am-ը գրում է.
 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վստահորեն վերադառնում են նորմալ հուն. հայտնում է РИА Новости-ն:

 «Թուրքիայի հետ հարաբերությունները վստահորեն վերադառնում են նորմալ, փոխշահավետ հուն: Մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բարձր մակարդակով համագործակցության խորհրդի բավականին արդյունավետ նիստ ենք անցկացրել, որի ընթացքում հատուկ ուշադրություն ենք դարձրել խոշոր էներգետիկ նախագծերի իրականացման հարցերին»,- ասել է նա:

Պուտինի խոսքով` մարտի 10-ին կողմերը նաև քննարկել են Սիրիայում քաղաքական կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում հետագա պլանները: