16:36 , 16 մարտ, 2017Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի զոհերի եւ վիրավորների իրավունքների պաշտպանությանը, ապա դրա վերաբերյալ ընդդեմ Ադրբեջանի 700-ից ավելի հայց է ներկայացվել ՄԻԵԴ: Հայաստանի կառավարությունը ծանուցվել է Եվրոպական դատարանի կողմից եւ պաշտոնապես ներգրավված է այդ գործերում՝ որպես երրորդ կողմ: Ադրբեջանի կառավարությունը նույնպես հայտարարել է, որ իրենք 500-600 հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի: «Այս պահի դրությամբ Հայաստանը ծանուցվել է Ադրբեջանի կողմից ներկայացված 500 հայցերից ընդամենը 5-ով: Այսինքն 500-ից միայն 5 գործ է վարույթ ընդունվել: Իսկ ընդդեմ Ադրբեջանի՝ հայկական կողմից ներկայացված հայցերից 23 գործ արդեն վարույթ է ընդունվել»,-ասաց Գեւորգ Կոստանյանը։