16:30 , 16 մարտ, 2017 Ինչպես հայտնում է kp.ru-ն, երկու հայ եղբայրները նրանցից մեծին՝ 36-ամյա Հրաչիկին (անունները փոխված են) պատկանող «Ժիգուլի» մակնիշի մեքենայով մոտեցել են վիճաբանության վայրին:
Հրաչիկը զբաղվել է մասնավոր տաքսի ծառայությամբ, այդ գործում նրան օգնել է 28-ամյա փոքր եղբայրը՝ Վարդանը: Երբ նա ավտոմեքենան կայանել է ավտոբուսային կանգառի մոտակայքում, մեքենայի մոտ կանգնել է քաղաքային տաքսին, որից դուրս են եկել երկու տղամարդ: Նրանք, բացելով «Ժիգուլիի» դուռը, նստել են հետևի նստատեղին: Նրանցից մեկը գրպանից հանել է տրավմատիկ ատրճանակը, այն դրել Հրաչիկի գլխին և հրամայել նրան գնալ մոտակա բակերից մեկը: Երբ ավտոմեքենան ժամանել է նշանակետ, Վարդանը, գիտակցելով, որ դարձել է տաքսու բիզնեսի մրցակիցների վիճաբանությունների մասնակից, փորձել է կտրուկ շարժումով հեռացնել ատրճանակը եղբորից, բայց ավտոմեքենա նստած անձը հասցրել է սեղմել ձգանը և փամփուշտը դիպել է հենց Հրաչիկի գլխին: Վարդանը դուրս է եկել ավտոմեքենայից և նույնպես ստացել հրազենային վիրավորում՝ մեջքի և ոտքի շրջանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։