Արդյունաբերական ընկերությունների մրցունակության բարձրացման, ներդրումների ներգրավման նպատակով Հայաստանի գործադիր մարմինը որդեգրել և իրականացնում է սահմանի վրա ԱԱՀ գանձումը փուլ առ փուլ վերացնելու քաղաքականություն:
Գործադիր մարմնի կողմից հերթական հարկային արտոնություններ է սահմանվել մի ընկերության համար, որը պատրաստվում է Հայաստանում կառուցել տարածաշրջանի ամենամեծ մարզաառողջարանային համալիրը՝ հագեցած նորագույն սարքավորումներով, ինչպես նաև Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոն:
Սպասվում է, որ երկու նախագծերի իրականացման համար ընկերությունը կկատարի շուրջ 11.4 մլրդ դրամի ներդրում, որից 3.4 մլրդ դրամը՝ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 280 աշխատատեղ: