14:25 , 16 մարտ, 2017Պանարմենիան մեդիա դպրոցը մի հարկի տակ է հավաքել հեռուստատեսային պրոդուկտ պատրաստող բոլոր մասնագիտությունների ուսանողներին և նոր կադրեր է պատրաստում:
Պանարմենիան Մեդիա Գրուպը Հայաստանի ամենամեծ մեդիա-միավորումն է: Մեդիա ընտանիքում են Հայաստանի ամենավարկանիշային հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները, ամենաշատ ընթերցվող օնլայն պարբերականները, Հայաստանում եզակի տպագիր գունավոր շաբաթաթերթը: Հայաստանի ամենամեծ մեդիա միավորումը հայտատարեց մեդիա դպրոցի բացման մասին: Ցանկացողները պետք է լրացնեին հայտ, դիմեին համապաստախան մասնագիտության համար եւ սպասեին զանգի:
Շուտով կլրանա 6-րդ ամիսը, որ մասնակցում եմ լրագրության դասընթացին: Սեփական փորձով պատմեմ այն ամենը, ինչ սովորել եմ այստեղ, ինչ եմ քաղել դպրոցից, ինչ խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր մտածում են` դիմե՞լ ՊԱՄԳ դպրոց, թե՞ ոչ:
1-ին փուլ
Ես առաջիններից էի, որ լրացրեցի դիմումը (նոր ընդունելության հայտադիմումը կարող եք գտնել հետեւյալ հղումով) և սրտատրոփ սպասում էի զանգի: Հայտը լրացնելիս երկար չեմ մտածել. հստակ գիտեի, որ ուզում եմ լրագրության բաժին դիմել: Ո՛չ հաղորդավարի գործ, ո՛չ մոնտաժ և ո՛չ էլ պրոդյուսերական գործ: Լրագրություն:
2-րդ փուլ
Հայտը լրացնելուց հետո եկավ հաջորդ փուլը. ի՞նչ է Պանարմենիան մեդիա դպրոցը, ովքե՞ր են դասավանդելու, ինչքա՞ն է տևելու, կա՞ն հաջողված պատմություններ, թե՞ ոչ, ամսավճարը կարդարացնի՞ ստացված գիտելիքները:
3-րդ փուլ
Այս փուլում ճշտեցի այն բոլոր հարցերը, որոնք ինձ հետաքրքրում էին, այցելեցի TV, խոսեցի, պարզեցի բոլոր մանրամասները, չնայած դիմում էի դպրոցի, այսպես ասած, Betta version-ին, այնուամենայնիվ, հաստատեցի մասնակցությունս:
Դասընթացքներն անցկացվում են Արմենիա TV-ի շենքում: Կազմակերպիչները հարմարավետ, գեղեցիկ, տրամադրող լսարաններ են պատրաստել դասընթացների համար:

Ուսանողները շենք են մտնում հատուկ բեյջերով: Բեյջ ստանալիս քեզ իսկական աստղ ես զգում։

Հստակ որոշել ես լրագրողի որակավորում ստանալ: Եթե տատանվում ես` հաղորդավարությո՞ւն, թե՞ լրագրություն, ընտրիր ցանկացած այլ մասնագիտություն` բացի լրագրությունից: Լրագրություն պետք է սովորես հոգով, մարմնով, անմոռաց: Լրագրության մեջ տատանումներ չկան:
Մեդիա դպրոցում դասավանդում են նրանք, ովքեր գոնե ինձ համար լավագույնն են իրենց ոլորտներում:
Գնել Նալբանդյան – լրագրության հիմունքներ, լրագրության էթիկա, լրագրության ժանրեր
Արտակ Ալեքսանյան – հեռուստատեսային ժուռնալիստիկա
Արմինե Նալբանդյան – խոսքի վարպետություն
Մարկ Գրիգորյան – միջազգային լրատվություն
Դասախոսների ամբողջական ցանկը կարող եք գտնել այս հղումով.
Լրագրողների խմբին դասավանդում են նաև «Ժամը» լրատվականի փորձառու լրագրողները.
Զոհրաբ Հարոյան – հեռուստաժուռնալիստիկա
Մանու Իրիցյան – ՏՏ լրագրություն
Լիլիթ Ասլանյան – տնտեսական լրագրություն
Նելլի Հարությունյան – դատական լրագրություն
Շաքե Ղազարյան – քաղաքական լրագրություն
Երբ իմացա, որ դասավանդելու են գործող լրագրողները, մտածեցի, որ նրանք դեռևս չունեն դասավանդման բավարար մակարդակ: Սխալվել էի: Նրանցից յուրաքանչյուրը հենց «դեպքի վայրից» գալիս էր դասի և սովորեցնում այն, ինչ պետք է իմանալ ռեպորտաժ պատրաստելու համար: Նրանց փորձը շատ օգնեց ինձ:
Եթե լրագրողական աշխատանքի փորձ ունես, ուզում ես կատարելագործել գիտելիքդ: Այստեղ դու կարող ես սովորել հեռուստաժուռնալիստիկայի բոլոր նրբությունները: Սա վերապատրաստվելու հիանալի հարթակ է:
Եթե պատրաստ ես ոչ թե դպրոցի դասաժամերը հարմարեցնել անձնական գրաֆիկիդ, այլ հակառակը: Դու կարող ես մի ամբողջ օր անցկացնել TV-ում: Ռեպորտաժ նկարել, դասախոսության մասնակցել, երբեմն հասցնել հաց ուտել, երբեմն՝ ոչ:
Եթե ցանկանում ես լրագրության տեսական գիտելիքներդ նաև գործնականում կիրառել: Արմենիա TV-ի տարածքում դու հնարավորություն կունենաս օգտվելու այն ամենից, ինչը կօգնի կիրառել սովորածդ: Այստեղ բոլորն օգնում են քեզ. դասախոսը հանձնարարում է թեմա, օպերատորի հետ նկարահանումների ես գնում՝ որակյալ տեխնիկայով, մոնտաժողի հետ հավաքում ես քո ուզած կադրերը, պրոֆեսիոնալ մակարդակով ձայնագրում ես ետկադրի տեքստդ, ներկայացնում դասախոսիդ, ով շտկում է սխալներդ: Եվ ունենում ես սեփական ուժերով ստեղծված, հետաքրքիր ռեպորատժներ:
Պանարմենիան մեդիա դպրոցի Youtube-ի պաշտոնական էջը՝ այստեղ
Եթե նախաձեռնող ես, պետք չէ սպասել
պետք է առաջարկել
ստիպել
համոզել
հասնել:
Եթե պատրաստվում ես մաքսիմալ գիտելիքներ քաղել դպրոցից: Այստեղ չկա գնահատման եղանակ, չկան ընդունելության և ավարտական քննություններ, չկան խիստ դասախոսներ, չկան ակադեմիական, ձանձրալի դասաժամեր, չկան շաբլոններ: Ամեն բան նոր է, նոր շնչով, ոճով:
Սա ինտերակտիվ հարթակ է. դասախոսները փոխարինում են մեկը մյուսին, ինֆորմացիայի հոսքն անդադար է: Պետք է հասցնես յուրացնել այդ ամենը և մարսել:
Եթե պատրաստ ես մաքսիմում քաղել այս պրոյեկտից։
Եթե պատրաստ ես դասախոսներին հանգիստ չտալ։
Կյանքները ուտել հարցերով
Ստիպել, որ բաց չթողնեն դասերը
Նաև վիրտուալ տիրույթում հանգիստ չտալ նրանց
Խորհուրդներ հարցնել
Ընկերանալ
Սովորել

Եթե կարծում ես, որ «Արմենիայում» կարող ես հարուստ փեսացու կամ հարսնացու գտնել։
Եթե դպրոց դիմելուդ միակ նպատակը ՊԱՄԳ-ի որևէ կառույցում որևէ աշխատանքի անցնելն է։
Եթե կարծում ես, թե ամեն օր Նազենիի հետ ես ճաշելու։
Եթե բաց ես թողնելու դասախոսությունների մեծ մասը։
Եթե չես կատարելու հանձնարարությունները։
Եթե շահարկելու ես «Armenia TV»-ի անունը` թրենդային երևալու համար։
Եթե դասախոսի բացակայության համար ուրախանալու ես։
Եթե լավ չես ուսումնասիրել դպրոցը, չես փնտրել դպրոցին վերաբերող բոլոր հնարավոր հղումները, չգիտես՝ ինչ ասել է ՊԱՄԳ դպրոց։
Եթե սիրով չես անելու այն, ինչի համար ամեն ամիս վճարելու ես այնքան փող, որով կարող էիր նոր «New balance» սպորտային կոշիկներ գնել կամ 19976 անգամ այցելել սրճարան։
Ընտրությունը քոնն է: Դու կա՛մ գալիս ես վերցնելու, կա՛մ այդ ընթացքում վերցնում են մյուսները, իսկ դու վերադառնում ես եթերային մասնագիտության մասին երազելուն: