Ադրբեջանն ամեն ինչ արել է «օկուպացված տարածքներ» ձևակերպումը «Չիրագովի» գործում կիրառելու համար, հայկական կողմը թույլ չի տվել. Գ. Կոստանյան


13:29 , 16 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մարտի 7-ից 10-ը տեղի ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության հետ կապված քննարկումներ։ Օրակարգում էր նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների  կատարման վերաբերյալ քննարկումը, որին, Հայաստանի պնդմամբ, առաջին անգամ միջազգային մակարդակով մասնակցել է ԼՂՀ ներկայացուցիչ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանը հայտնեց, որ նախորդ տարի Ստրասբուրգում այս գործերում հանդիպումներին մասնակցել է նաև ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալը. «Սկզբից  հանդիպում էին ցածր պաշտոնյաներ, հետո հաջորդ օրը բարձր մակարդակի հանդիպումներն էին և ինձ ասացին, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա առանց ԼՂՀ ներկայացուցչի: Ի սկզբանե անհամաձայնություն կար, պայմանավորվածություն ձեռք չէր բերվում, սակայն ես պատասխանեցի, որ առանց ԼՂՀ ներկայացուցչի մեր պատվիրակությունը չի մասնակցի կոմիտեի նիստին և մենք վերադառնում ենք Երևան: Դրանից հետո համաձայնություն ձեռք բերվեց և  հանդիպմանը մասնակցեց ԼՂՀ ներկայացուցիչը»:

Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ նախկինում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները լուռ համաձայնություն են ունեցել, որպեսզի այդ երկու գործը չմտնի Նախարարների կոմիտեի օրակարգ, որտեղ հարցերը լուծվում են քվեարկությամբ. «Անցյալ տարի նոյեմբերին Ադրբեջանը պնդեց, որ հարցը Նախարարների կոմիտեում քննարկման առարկա դառնա դեկտեմբերին: Մեր պատվիրակությունը  կարողացավ այն հետաձգել գոնե մինչև մարտի 7-9-ը: Մեր նպատակն էր, որպեսզի այս քննարկումներին ներգրավվենք նաև ԼՂՀ-ին: Եվ ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը մասնակցեց քննարկմանը և ներկայացրեց ԼՂՀ-ի դիրքորոշումը, հայտնեց, որ որոշումը կայացվել է ԼՂՀ նախագահի և այլ ուժերի հետ քննարկման արդյունքում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ