13:17 , 16 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. հայտնում է РИА Новости-ն:
«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը հարկավոր չէ դիտարկել որպես գործընթաց, որը կարող է վնասել այլ պետությունների: Ռուսաստանը գաղտնի օրակարգ չունի: Մենք չենք կառուցում քաղաքական կամ տնտեսական դաշինքներ, որոնք ուղղված են երրորդ երկրների դեմ և վնասում են որևէ մեկի շահերին»,- ասել է նախարարը:
Լավրովի խոսքով` ռուսական իշխանությունները համոզված են, որ ռուս-թուրքական հարաբերությունների դուրս գալը ճգնաժամից կմեծացնի վստահությունն ու փոխըմբռնումը տարածաշրջանում: