ՆԱՏՕ-ում չեղարկվել են Թուրքիայի և Ավստրիայի համատեղ կրթական ծրագրերը


13:03 , 16 մարտ, 2017

Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում նրանց համագործակցության վրա: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ին մոտ կանգնած իր աղբյուրին, չեղարկվել են երկու երկրի միջև համատեղ կրթական ծրագրերը:

«Թուրքիան ծրագրի հետ խնդիր չունի: Խնդիր ունի Ավստրիան, որը բացահայտ հայտարարել է, որ դա սկզբունքի և արտաքին քաղաքականության հարց է»,- նշել է աղբյուրը:

Թուրքիայի և Ավստրիայի միջև քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ Վիեննան 2016 թվականի ամառվանից պարբերաբար հայտարարում է, որ դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը 2016 թվականի դեկտեմբերին պահանջել է, որ սառեցվեն Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: