Կյանքի ծաղիկները. սարսափելի հանցագործություններ, որոնք կատարել են երեխաները


22:41 , 16 մարտ, 2017

Նեեմիա Գրիեգո, Ալբուկերկե, 2013 թ. հունվար

Դեպքը տեղի է ունեցել գյուղական համայնքում: Նեեմիա Գրիեգո անվանումը տղայի կեղծանունն է, քանի որ հանցագործություն կատարած անչափահասների անուններն օգտագործել չի թույլատրվում: Լուսանկարում պատկերված տղան սպանել է իր ընտանիքի բոլոր անդամներին: Գրիեգոն մանկուց սիրել է զենքեր, հաճախակի զինվորական համազգեստ է հագել և շրջել տանը: Տղան և իր եղբայրն ու քույրերը տնային կրթություն են ստացել: Գրիեգոն խոստովանում է, որ այն շաբաթ օրը, երբ տեղի է ունեցել դեպքը, նա շատ զայրացած է եղել մոր վրա, այդ պատճառով էլ գլխից կրակել է: Այնուհետև իջել է առաջին հարկ և դիակը ցույց տվել եղբորը, որն էլ, իհարկե, սկսել է լաց լինել: Այդ ժամանակ Նեեմիան նրան էլ է կրակել, ապա՝ նաև երկու քույրերին: Ավելի ուշ եկեղեցի է գնացել, կարծես թե ոչինչ էլ չէր պատահել և ասել է, որ սպանել է ընտանիքի բոլոր անդամներին: Նեեմիա Գրիեգոն կալանավորվել է, ապա հինգ հոդվածների հիման վրա դատապարտվել: Զարմանալին այն է, որ տղան այս ամենն արել է ոչ միայն գիտակցաբար, այլ նաև հաճույքով:

 

Ալիսա Բուստամանտ, Կոուլ Կաունտի, 2009 թ. հոկտեմբերի 21

Այս տասնհինգամյա աղջնակը սպանել է իր՝ չորրորդ դասարանում սովորող հարևանուհուն և թաքցրել է նրա դին: Ալիսան լավ պլանավորել էր սպանությունը, նույնիսկ նախապես փոս էր փորել՝ դին թաքցնելու համար: Հոկտեմբերի 21-ին նա հարձակվել է հարևան աղջնակի վրա, խեղդել է նրան, այնուհետև կտրել է կոկորդը և դանակով ևս մի քանի հարված հասցրել: Ոստիկանը, որը հարցաքննել է Ալիսային, ասել է, որ նա խոստովանել է՝ որտեղ է թաքցրել դին և ոստիկաններին ուղեկցել է այն անտառային հատվածը, որտեղ թաղել է: Ալիսային ձերբակալել են առաջին աստիճանի սպանություն կատարելու համար: Նա հայտարարել է, որ ցանկացել է ունենալ այն զգացողությունները, որոնք ունենում են մարդասպանները: Նույն թվականի  նոյեմբերի 17-ին սկսվել է դատը, սակայն աղջկան անմեղ են ճանաչել և ուղարկել հոգեբուժարան: Միայն 2011 թ. դատական գործը վերաբացվել է: Ալիսա Բուստամանտին ցմահ ազատազրկել են:

 

Զանգվածային սպանություն «Կոլումբայն» դպրոցում, նահանգ Կոլորադո, 1999 թ. ապրիլի 20

Երկու դեռահասներ՝ 18-ամյա Էրիկ Հարիսն ու 17-ամյա Դիլան Կլեբոլդը իրենց դպրոցում իրական «նախճիր» են իրարականացրել: Հրազեն ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր օգտագործելով՝ այս երկուսն «այն աշխարհ են ուղարկել» 13 և ծանր վնասվածքներ են հասցրել 20 մարդու:

Դեռահասները նախապես պայթուցիկներ են տեղադրել դպրոցի ճաշարանում: Պլանավորելով, որ երբ պայթյունն իրականանա, խուճապի մատնված ամբոխը կփորձի լքել տարածքը, Էրիկն ու Դիլանը կկրակեին փախչողներին: Սակայն պայթուցիկներն ինչ-ինչ պատճառներով չեն տրաքել և տղաները կրակել են բոլորին, ովքեր ընկել են նրանց ճանապարհին: Դեպքը մեկ ժամից պակաս է տևել, որի վերջում երկու դեռահասները վերջ են տվել իրենց կյանքին: