Վարսակի ֆիթնես-թխվածքաբլիթ ելակով


13:16 , 18 մարտ, 2013

Վարսակի ֆիթնես-թխվածքաբլիթն ապահովում է քաղցրի անհրաժեշտ չափաբաժինը, միաժամանակ օգնելով պահպանել կազմվածքը: Ներկայացնում ենք օգտակար ուտեստի բաղադրատոմսը:

Բաղադրիչները

300 մլ. կեֆիր;

3 ճաշի գդալ մեղր;

300 գր. վարսակի փաթիլներ;

մեկ բուռ չորացրած ելակ (կամ չամիչ, ինչպես նաեւ ցանկացած չիր եւ ընկուզեղեն);

1 թեյի գդալ դարչին;

վանիլին;

0.5 թեյի գդալ սերուցքային կարագ:

Պատրաստման եղանակը

Փաթիլների վրա կեֆիր լցնել, ելակի վրա էլ եռացրած ջուր եւ 40 րոպե թրմել: Այնուհետեւ բոլոր բաղադրիչները խառնել, թավան պատել յուղով (կամ մոմաթղթով) եւ գդալով թխվածքաբլիթները խնամքով շարել վրան: Թխել 30 րոպե, 180-200 ջերմաստիճանով:

Բարի ախորժակ...
Աղբյուրը NEWS.am STYLE