«Հրապարակ». Ինձ չես ընտրելու, կուսակցությանն էլ ձայն չտաս. ՀՀԿ թեկնածուները թշնամացել են


10:05 , 16 մարտ, 2017

«Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում առանձնապես լարվել են Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն շրջաններն ընդգրկող թիվ 1 տարածքում առաջադրված թեկնածուների՝ Ռոբերտ Սարգսյանի, Ղուկաս Ուլիխանյանի հարաբերությունները։ Իսկ մինչ այդ էլ մեծ թշնամանք կար Միհրան Պողոսյանի և Ռոբերտ Սարգսյանի միջև։ Չնայած այս երեք թեկնածուն էլ առաջադրվել են ՀՀԿ-ից և, ըստ Ընտրական օրենսգրքի տրամաբանության, պետք Է թիմային աշխատանք տանեին, քանի որ այն ընտրատարածքները, որտեղ կուսակցությունը բարձր ձայներ կունենա, պատգամավոր դառնալու շանսեր ունեն 2, անգամ՝ 3 հոգի։ Սակայն մեր աղբյուրը հայտնում Է, որ լարվածությունն այն աստիճանի Է հասել, ՀՀԿ-ական թեկնածուներն այնքան են թշնամացել, որ եթե որևէ մեկն ասում Է՝ քեզ ձայն չեմ տալու, ՀՀԿ-ական թեկնածուն հորդորում է՝ այդ դեպքում ՀՀԿ-ին ձայն չտաս։ «Ուժեղ պայքար կա իրար մեջ, ամեն մեկն ուզում է ապացուցել, որ ինքն ամենաուժեղն է, մյուս թեկնածուից ավելի ձայն կարող է բերել կուսակցությանը»։ Թեև հայտնի է, որ, օրինակ, Միհրան Պողոսյանը պատգամավոր դառնալու ծրագրեր չունի՝ նա պայքարում է-գործադիրում պաշտոն ստանալու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։