«Հոլանդացի Թրամփը» պարտվեց Նիդերլանդների ընտրություններում


06:52 , 16 մարտ, 2017

Картинки по запросу Герт ВилдерсՆիդերլանդների խորհրդարանական ընտրություններում առաջատար է «Ժողովրդական կուսակցությունը հանուն ազատության և ժողովրդավարության», որը գլխավորում է վարչապետ Մարկ Ռյուտեն։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Այս մասին են վկայում քվեարկության նախնական արդյունքները, որոնք հրապարակվել են 388 քաղաքներից 275-ում ձայների հաշվարկի ավարտից հետո։

Վարչապետի կուսակցությունը Նիդերլանդների օրենսդիր մարմնում հավակնում է 32 տեղի։ Գերտ Վիլդերսի, ում անվանում են նաև «հոլանդացի Թրամփ», «Ազատության կուսակցությունը» և «Դեմոկրատներ-66»-ը հավակնում են յուրաքանչյուրը 19 տեղի, իսկ «Կանաչ ձախերը»՝ 15 տեղի։

Վարչապետն արդեն հաղթանակ է տոնում։ Նրա կուսակցությունը երրորդ անգամ է դառնում Նիդերլանդների իշխող կուսակցություն։ Հաագայում կողմնակիցների առջև ելույթ ունենալով՝ նա նշել է, որ ժամանակն է, որպես