05:42 , 16 մարտ, 2017168․am-ը գրում է․

Setmar.ru կայքը գրում է, որ շատերը սովորություն ունեն փռշտալու ընթացքում փակել բերանն ու քիթը։ Սա այնքան էլ օգտակար սովորություն չէ, քանի որ մի շարք պատճառներով կարող է վնասել օրգանիզմին։
Փռշտալու ընթացքում բերանն ու քիթը փակելու արդյունքում բարձրանում է ներքին ճնշումը, խանգարվում է ուղեղի արյան շրջանառությունը, խանգարվում է մկանների, ապա՝ հոդերի ուժային հավասարակշռությունը։ Այս փոփոխությունները հանգեցնում են մի շարք ռեակցիաների, ինչը պատճառ է դառնում.
• գլխացավի
• միգրենի
• հայմորիտի
• աչքերի և այլ օրգանների հետ կապված խնդիրների։
Այս խնդիրներից խուսափելու համար երբեք մի զսպեք փռշտոցը և փռշտալու ընթացքում մի փակեք բերանն ու քիթը։