23:53 , 16 մարտ, 2017
Operativ.am-ը գրում է․
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի «StratCom» ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի վերլուծական նյութը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ռազմական դաշինքի հետազոտողներն իրենց զեկույցում ռուսական «КВН» հեռուստածրագիրն անվանել են քաղաքական մարտավարական հաղորդակցություն:
Զախարովան, ի պատասխան այս քայլի, կատակով նշել է, որ այդ դեպքում «КВН»-ի մասնակիցները, օրինակ՝ Գալուստյանն ու Ռևան, կարող են համարվել տեղեկատվական-մարտավարական ոլորտի մասնագետներ: Այս մասին Մարիա Զախարովան գրել է ֆեյսբուքյան իր էջում: