02:18 , 16 մարտ, 2017Tert.am-ը գրում է․
![]()
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայացավ «Մոնակոյի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև պատասխան հանդիպումը:
Խաղն ավարտվեց տանտերերի փայլուն հաղթանակով` 3:1: Հանդիպման հաշիվը շատ արագ բացեցին տանտերերը: 8-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Կիլիան Մբապեն: Հաշիվը կրկնապատկվեց 29-րդ րոպեին: «Քաղաքայինների» դարպասապահ Վիլի Կաբալյերոյի պաշտպանած դարպասը խոցեց Ֆաբինյոն:
«Մանչեսթեր Սիթին» կարողացավ կրճատել խաղի հաշիվը Լերոյ Սանեի գոլի շնորհիվ, սակայն «Մոնակոն» երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը և խաչ քաշեց Խոսեպ Գվարդիոլայի թիմի` հաջորդ փուլ դուրս գալու հնարավորության վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ