01:44 , 16 մարտ, 2017Բեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ երկրի ֆինանսների նախարարությունում մարտի 15-ի առավոտյան հայտնաբերված կասկածելի փաթեթը, ինչի պատճառով կատարվել է շենքի մասնակի տարհանում, իրականում եղել է պայթուցիկ սարք: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Ոստիկանության տվյալներով՝ ռումբը եղել է ինքնաշեն: Այն այնպես է պատրաստված եղել, որ փաթեթը բացողին լուրջ վնաս հասցնի:
Ֆինանսների նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը: