Կարա Դելևինը, Քրիստեն Ստյուարտը և մյուս հայտնիները նկարահանվել են Chanel-ի պայուսակների գովազդում


22:06 , 16 մարտ, 2017

 Chanel բրենդի ստեղծագործական տնօրեն Կառլ Լագերֆիլդը այս տարի որոշել է զբաղվել Գաբրիել Շանելի ստեղծագործական ժառանգությամբ: Այլ բաների հետ, նոր գարուն-ամառ հավաքածուում հայտնվել է պայուսակ, որը որոշվել է անվանել Gabrielle` նորաձևության լեգենդի պատվին:

 4 մասի բաժանված գովազդային արշավում նկարահանվել են Chanel-ի բանագնացները` դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, մոդել Կարա Դելևինը, երաժիշտ Ֆարել Ուիլյամսը և երաժշտական պրոդյուսեր Կարոլին դե Մեգրեն: