Արցախը պատրաստվում է ՏԻՄ մասին օրենքների և Ընտրական օրենսգրքի փոփոխությանը. Վահրամ Բալայան
00:30 , 16 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղը դեռ չի զգում փետրվարի 20-ի հանրաքվեով կատարված սահմանադրական փոփոխությունների ազդեցությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Վերջինս նշեց, թե վաղ է խոսել հնարավոր ազդեցությունների մասին, որոնք կունենա նոր Սահմանադրությունը, որովհետև Արցախին դեռ սպասվում է մեծ աշխատանք՝ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասով:
«Առաջիկա 2-3 տարիների ընթացքում շուրջ 350 օրենք պետք է համապատասխանեցվեն ներկայիս Սահմանադրության պահանջներին: Ազգային ժողովին այս առումով մեծ աշխատանք է սպասվում, պատգամավորները սիստեմատիկ պետք է զբաղվեն օրենքների փոփոխությամբ, որպեսզի մինչև 2020թ.-ը, որը, գիտեք, նոր Սահմանադրությամբ համարվելու է անցումային փուլ, օրենքները համապատասխանեցված լինեն, ներդաշնակ՝ մայր օրենքին, որպեսզի Արցախը որպես երկիր ապրի նոր Սահմանադրության ներքո»,- նշեց Վահրամ Բալայանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: