23:42 , 15 մարտ, 2017
168.am-ը գրում է.Պատրիարքի ընտրությունների նախապատրաստումը նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Սեբու Ասլանգիլը «Ակոս»-ին տված հարցազրույցում նշել է, որ նահանգապետարանի կողմից պատրիարքարան ուղարկված գրությունը անօրինական է:
«Այդ գրությունը սկզբից մինչև վերջ անօրինական է, նահանգապետարանը չունի այդպիսի իրավասություն: Պատրիարքական ընտրություններ սկսելու իրավասությունը պատկանում է միայն հայկական համայնքին»,- ասել է Սեբու Ասկանգիլը: