ԱՄՆ պաշտոնաթող ծովակալը մեղադրվում է սեքս-երեկույթների տեսքով կաշառք ստանալու համար
23:30 , 15 մարտ, 2017
Aysor.am-ը գրում է.
ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Բրյուս Լավլեսը կոռուպցիայի մեղադրանքով կանգնել է դաշնային դատարանի առջև: Նա մեղադրվում է սեքս-երեկույթների տեսքով կաշառք ընդունելու մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բացի Լավլեսից, դատարանի առջև ռազմածովային ուժերի ևս յոթ պաշտոնաթող և ծովային հետևակի մեկ սպա են կանգնել:
Մեղադրանքի համաձայն՝ սպաները գաղտնի տեղեկատվությունը փոխանակել են շքեղ հյուրանոցներում մարմնավաճառների հետ երեկոների ժամանակ:
Ըստ նախաքննության տվյալների՝ զինծառայողները գործարար Լեոնարդ Ֆրենսիսից կաշառք ենք ընդունել՝ նրա Glenn Defense Marine Asia ընկերության հետ համագործակցության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: