Ինչի՞ հաշվին են հարկերից ազատվելու. Արփինե Հովհաննիսյան
22:09 , 15 մարտ, 2017
Armtimes.com-ը գրում է.
Հանրապետական կուսակցությունն այսօր քարոզչություն իրականացրեց Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններում, որոնք ներառվա են թիվ 4 ընտրատարածքի մեջ: Էրեբունիում հանդիպումն անցկացվեց Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Սովորության համաձայն վարչապետից առաջ ՀՀԿ համամասնական ցուցակի ներկայացուցիչները ելույթ ունեցան:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր խոսքն սկսեց իրատեսական բառի բացատրությունով՝ նկատի ունենալով, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը իրատեսական է: «Այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել իրականում իրատեսական բառի մասին:
Ի՞նչ ենք մենք հասկանում այդ իրատեսական բառը կամ ծրագիրն ասելով, որովհետեւ ինքը թերեւս շատ պարզ հասկացություն է, այդքան շատ բացատրելու կարիք չունի, բայց միեւնույն ժամանակ մենք կարիք ունենք ասելու, թե դրա տակ մենք ինչ ենք հասկանում»,- ասաց արդարադատության նախարարն ու փորձեց ներկայացնել ՀՀԿ-ի պատկերացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: