Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսական ներդրումների մաքուր պաշարը գերազանցում է 4.5 միլիարդ դոլարը. Սերժ Սարգսյան


21:48 , 15 մարտ, 2017
Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսական ներդրումների մաքուր պաշարը գերազանցում է 4.5 միլիարդ դոլարը. Սերժ ՍարգսյանAysor.am-ը գրում է.
 Որպես կազմակերպության ակտիվ անդամ՝ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմամբ, դրա բոլոր կառույցների և մեխանիզմների՝ առանց արհեստական խոչընդոտների լիակատար գործառնությամբ, ինչպես նաև դրա միջազգային հեղինակության բարձրացմամբ, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 «Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսական ներդրումների մաքուր պաշարը գերազանցում է 4.5 միլիարդ դոլարը: Ռուսական բիզնեսը ներկայացված է հայկական տնտեսության բոլոր ճյուղերում. դա ավելի քան 1400 ձեռնարկություն է, և հաշվի առնելով անհատ ձեռներեցներին՝ ավելի քան 2000», - ասել է նա:

Վերջինս նշել է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել փոխգործակցությանն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ առևտուրը, ներդրումները, էներգետիկան և տրանսպորտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ