20:47 , 15 մարտ, 2017
Չինաստանի բնակիչը առաջարկություն է արել իր ընկերուհուն` որպես սիրո նշան նրան նվիրելով 33 տոննա կշռով քարի կտոր, որը նրան վաճառել են որպես երկնաքար, հայտնում է Sina-ն:
Անցյալ տարի Լյու Վեյը ընկերուհու` Վան Ֆանֆանի հետ հյուր է գնացել մի կոլեկցիոների, ում մոտ եղել է հսկայական երկնաքար: Այն երկուսին էլ դուր է եկել և արդյունքում Լյուն որոշել է առաջարկություն անելիս այն նվիրել հարսնացուին:
Նա քարի համար վճարել է միլիոն յուան (158700 դոլար): Արժե նշել, որ սկզբում նրանք պլանավորել էին այդ գումարը ծախսել բնակարան ձեռք բերելու վրա:
Երկնաքարը բերել են Ուրումչի և տեղադրել հրապարակներից մեկում, որի կողքին էլ Լյուն աղջկան առաջարկություն է արել: