18:06 , 15 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը. այդ մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Լոյս»-ը։
Թուրքիայի ժամանակով 15։00-ին մեկնարկած տեղապահի ընտրությանը քվեարկելու իրավունք են ունեցել 30 հոգևորականներ։
Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններին ի սկզբանե հավակնում էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։