21:15 , 15 մարտ, 2017Սիրահարված և նպատակասլաց աղջիկները հաճախ իրենց հավանած տղային գայթակղելու հարցում չափն անցնում են: Նրանք իսպառ կորցնում են տրամաբանորեն մտածելու ունակությունը և այդ իսկ պատճառով անում ինչ-որ մի (կամ էլ մի քանի) հիմարություն: Օրինակ՝ փորձում են ինքնավստահ և համարձակ թվալ, սակայն իրենց ոչ հմուտ մեթոդների պատճառով բոլորովին հակառակ արդյունքին հասնում:
BlogNews-ը առանձնացրել է 5 ճակատագրական սխալներ, որ անում են աղջիկները տղա կպցնելիս: Աղջիկնե՛ր, փրկեք ինքներդ ձեզ և մի՛ արեք այդպես:

Հավանաբար ՏՂԱՆ լիաթոք կծիծաղի, եթե առհասարակ ձեզ նկատի: Մեկը, ով անսպասելիորեն սկսում է բարձր, արագ-արագ խոսել և ծիծաղել, կողքից բավականին զվարճալի տեսք ունի: Աղջիկնե՛ր, հանդարտվե՛ք:

Հիմնականում այսպես անում են այն աղջիկները, ովքեր գտնում են, որ իրենց սիրո օբյեկտը շատ ավելի լավն է, քան իրենք, այսպես ասած՝ крутой парень: Աղջիկնե՛ր, եթե դուք իրականում այդպիսին չեք, ձեր պահվածքը չափազանց տարօրինակ և անգամ զավեշտալի է: Մի՛ արեք այդպես, եղեք բնական:

Նրանք պատահաբար իմանում են, որ ՏՂԱՅԻՆ դուր չեն գալիս շպարվող աղջիկները, սակայն սա բացարձակապես չի նշանակում, որ պետք է դեն նետել սիրելի թարթչաներկը կամ տոնային քսուքը և անմխիթար պանդայի նման շրջել: ՆԱ սիրու՞մ է սև գույնը, հարկավոր չէ հաջորդ օրը սևավոր հարսի տեսքով ներկայանալ: Աղջիկնե՛ր, դուք անգամ չեք պատկերացնում, թե որքան շատ են ինչ-որ մեկի հավանությանն ու ուշադրությանն արժանանալու համար իրենց արտաքինը փոփոխողները: Մի՛ արեք այդպես, թող նա սիրի ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, իսկ եթե չի սիրի, ապա նա պարզապես ձեզ համար չէ:

Իսկ ի՞նչ կլինի, երբ այդ տղան անհետանա: Ո՞վ կմնա ձեր կողքին: Ձեր ընկերուհիները: Այնպես որ, էգոիստ մի՛ եղեք և ձեզ արժանապատիվ պահեք:

Բոլոր հնարավոր միջոցները գործի դնելով՝ նրանք հնարավորինս շատ և համապարփակ ինֆորմացիա են հավաքում ՆՐԱ մասին: Իմանալով, թե որ ժամին որտեղ է ՆԱ սովորաբար լինում, աղջիկները «պատահաբար» հայտնվում են նրա սիրելի սրճարանում, տան հարևանությամբ և այլն: Աղջիկնե՛ր, հանգստացեք, ՆԱ կարող է մտածել, որ դուք փսիխոզով տառապով մանյակ եք և, հավատացե՛ք, դա նրան չի գրավի, դե իհարկե, եթե ՆԱ մազոխիստ չէ: