Ամփոփվել են 8 մարզերից ստացված ներդրումային ծրագրերը


17:24 , 15 մարտ, 2017
 Ամփոփվել են 8 մարզերից ստացված  ներդրումային ծրագրերը

Yerkir.am-ը գրում է.
 ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքում ՀՀ մարզերի կողմից ներկայացվել են մոտ 140 ներդրումային ծրագրի հայտ, որոնք հավաքագրվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, հստակեցվել և կազմվել են այդ ծրագրերի անձնագրերը:

 Ծրագրերը ներկայացվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի քննարկմանը: Այնուհետև, ստանալով և ամփոփելով նշված գերատեսչությունների կողմից ներկայացված ծրագրերի վերաբերյալ կարծիքներն ու դիրքորոշումները, դրանք ներկայացվել են ՀՀ կառավարություն: 2017 թվականի մարտի 15-ի արդեն քննարկվել են ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Լոռու և Կոտայքի մարզերից ստացված 81 ներդրումային ծրագիր, որոնցից  հավանության են արժանացել շուրջ  50-ը, իսկ  20-ն էլ վերադարձվել են ներդրողներին` դրանք  հստակեցնելու, լրամշակելու և կրկին ներկայացնելու նպատակով: Մնացած առաջարկները մերժվել են՝ լառանկարային չլինելու պատճառով:

Հիշեցնենք, որ  կառավարության հարթակում դրական եզրակացություն ստացած առաջնահերթ ընտրված 11 ծրագիր հավակնում են օգտվել ՀՀ կառավարության կողմից առաջարկվող վարկային միջոցների մեխանիզմներից և այսօր տարբեր գերատեսչություններում կատարվում են  վարկային փաստաթղթերի և գրավադրվող գույքի ուսումնասիրության աշխատանքներ:

Միաժամանակ շարունակվում են ստացվել  ներդրումային ծրագրեր, որոնք սահմանված կարգով ուսումնասիրվում են: