20:30 , 15 մարտ, 2017
Սովորաբար կյանքում ամեն բան հակառակն է լինում. այն, ինչ ճշմարիտ է հնչում, սուտ է դուրս գալիս։ Սակայն այս անգամ մենք որոշել են հակառակ հերթականությամբ գնալ։

BlogNews-ը հավաքել է մի քանի ուշագրավ փաստեր, որոնց օգնությամբ դուք կհասկանաք, որ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին թվում է։
- Բենջամին Ֆրանկլինը չի եղել ԱՄՆ նախագահ։
- Լոնգյիր բնակավարյում մահանալն արգելված է օրենքով։
- Կիպրոսում Ձմեռ պապիկին Վասիլի են անվանում։
- Եթե սենյակում կա 23 մարդ, ապա 50% հավանականությամբ նրանցից գոնը երկուսը նույն օրն են ծնվել։
- Նեանդերտալացու ուղեղը մեր ուղեղից մեծ է։
- Մարդկությունն ավելի շուտ հասել է Լուսին, քան հայտնագործել է անիվներով պայուսակները։
- Եգիպտական բուրգերի կառուցման ժամանակ երկրագնդի վրա դեռևս մամոնտներ էին ապրում։
- Ալարկոտությունը գենետիկորեն փոխանցվող հատկություն է։
- Շոտլանդիայի ազգային կենդանին միաեղջյուրն է։
- Սաուդյան Արաբիան ուղտեր է ներկրում Ավստրալիայից։
- Nintendo-ն ստեղծվել է 1889 թվականին՝ ավելի քան 120 տարի առաջ։
- Տիտանիկ նավն արժեր $7.5 մլն, իսկ ֆիլմը՝ $200 մլն։
- Եթե մոլորակի ողջ տրամագծով անցք բացենք և ցատկենք դրա մեջ, այն կողմում կհայտնվենք 42 րոպեում։
- Ողջ թթվածնի 70%-ը արտադրում է ֆիտոպլանկտոնը։
- Յուպիտեր և Սատուրն մոլորակներում ադամանդե անձրև է գալիս։
- Հայհոյանքները ցավազրկող ազդեցություն ունեն օրգանիզմի վրա։