Մենք իսկապես գիտենք՝ ինչ պետք է անել, ինչպես պետք է անել. Արմեն Մարտիրոսյան
21:54 , 15 մարտ, 2017
Panorama.am-ը գրում է.
«Կարևորագույն որոշումների առջև ենք կանգնած, որովհետև իշխանությունը բոլոր անթույլատրելի որոշումները, քայլերը կատարել է պետության նկատմամբ»,-Կապան քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու (համապետական ցուցակում երկրորդ համար) Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, ցանկացած պարագայում բոլորի համար ակնհայտ են այն սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանան ցուցանիշները, որոնք կան երկրում:
«Մենք իսկապես գիտենք՝ ինչ պետք է անել, ինչպես պետք է անել խնդիրների լուծման համար, որովհետև ունենք գիտելիք, կառավարման փորձ, կամք: Մենք նաև տեսլական ունենք, պատկերացում, վերջնարդյունքում ինչ ենք ստանալու»,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ թվարկելով իրենց ծրագրով նախատեսված մի քանի փոփոխություն՝ կառավարման համակագի ամբողջովին բարեփոխում, ինչը պետք է սկսվի սահմանադրական փոփոխություններից, դատարանների անկախության ապահովում, ինչի արդյունքում երկրում կվերականգնվի օրինականությունը, բիզնեսի և իշխանության տարանջատում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։