Իրանը պաշտոնապես դարձավ Սիրիայում հրադադարի երաշխավոր երկիր


15:34 , 15 մարտ, 2017

168.am-ը գրում է.

Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ միասին պաշտոնապես դարձել է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման երաշխավոր երկիր: Այդ մասին հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի սիրիական կարգավորման խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած մամուլի ասուլիսում:

«Այսօրվա կոնսուլտացիաների շատ կարեւոր արդյունքը դարձավ երաշխավոր երկրի կարգավիճակով համաձայնագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը պաշտոնապես ստորագրելու Իրանի պատվիրակության որոշումը»,-­ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-­ը: